Ձեռնարկվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ամեն ինչ արվում է բոլոր մարմինների կողմից, որպեսզի րոպե առաջ դեպքն ամբողջովին բացահայտվի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Արամ Ղազարյանը՝ խոսելով Մերձավանում տեղի ունեցած դեպքի մասին:
Ղազարյանն ասաց՝ դեռևս ձերբակալված անձ չկա:
Անդրադառնալով վարչապետի գրառմանը, Արամ Ղազարյանը նշեց.
«Ցանկացած նման դեպքով իրականացվում են ուսումնասիրություններ։ Եթե պարզվի, որ աշխատակիցները թերացել են, համապատասխան գործողություններ կձեռնարկվեն, և նրանք կենթարկվեն պատասխանատվության։ Ներկայումս նման տվյալներ չկան»:
Պատրաստ է արդյո՞ք ոստիկանապետը այս դեպքի հետ կապված հրաժարական տալ՝ հարցին, Ղազարյանն ասաց.
«Ցանկացած դեպքում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, և երբ որ գտնեմ նպատակահարմար, պատրաստ եմ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 23։52-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր։
Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Բաց մի թողեք
Արփինե Սարգսյանն անձամբ է ղեկավարում Փարաքարի համայնքապետի եւ նրա ընկերոջ սպանության գործով իրավապահների աշխատանքները
ՔՊ-ն մոբիլիզացնում է ուժերը, բիզնեսմեններին հավաքել են Նոր Դվին ռեստորանում
Արուս Տիգրանյանն ավտովթարի է ենթարկվել․ Լուսանկար