Կալինինգրադի մոտակայքում՝ Ռուսաստանի օդային տարածքում թռչելիս ԱՄՆ ռազմաօդային ուժերի A330 ինքնաթիռը, որը տեղափոխում էր Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսին, բախվել է նավիգացիոն համակարգերի խափանման փորձի, հաղորդում է Europa Press-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Ռոբլեսի՝ Լիտվայի Շյաուլյայի ավիաբազա թռիչքի ժամանակ։ Գործակալության աղբյուրները պարզաբանել են, որ GPS-ը խափանելու փորձը հետևանքներ չի ունեցել. ինքնաթիռը շարունակել է հրահանգներ ստանալ անմիջապես ռազմական արբանյակից։
Ինքնաթիռում եղել են նաև VILKAS ավիատակտիկական ջոկատում ծառայող իսպանացի զինծառայողների հարազատները, ինչպես նաև պատվիրակությանը ուղեկցող լրագրողները։
Նախարար Ռոբլեսը այցելել է Շյաուլյայի ավիաբազա՝ Լիտվայի պաշտպանության նախարարի հետ հանդիպելու և տարածաշրջանում Ռուսաստանին զսպելու ջանքերի շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ համակարգված համատեղ միջոցառումներին մասնակցելու համար։
Բաց մի թողեք
Զելենսկու ծննդավայրում սպանել են նախագահին
Ռոք խմբի նկատմամբ սանկցիաներ են կիրառվել
Ինչ մականուն է ունեցել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը․ Հարիս