Օրերս Ադրբեջանի Պետական անվտանգությունը Բաքվում ձերբակալել է Socar պետական նավթագազային ընկերության ներդրումային դեպարտամենտի նախկին տնօրեն Ադնան Ահմեդզադեին:
Նա մեղադրվում է Բաքվի նավթային թերմանիալ քլորիդներով աղտոտված նավթ ներկրելու և Բաքու-Ջեյհան խողովակարն աղտոտելու մեջ, ինչի հետևանքով եվրոպական տասյակ ընկերություններ ավելի քան երկու ամիս դադարեցրել են ադրբեջանական նավթի գնումները:
Մասնագետների հաշվարկներով՝ այդ ընթացքում ադրբեջանական նավթի գները նվազել են, իսկ պետությունը կրել է ավելի քան երկու միլիարդ դոլարի վնաս:
Ահմեդզադեի դեմ գործն, ամենայն հավանականությամբ, ունի քաղաքական ենթատեքստ: Բաքվի իշխանական minval.az-ը գրում է, որ նա անձնական մտերմություն ունի ռուսաստանյան «Լույօյլ» նավթագազային ընկերության սեփականատեր Վագիթ Ալեքպերովի հետ:
«Ահմեդովի կալանավորումը հարված է նրա ստեղծած ազդեցության ցանցին, այդ թվում՝ տեղեկատվա-քարոզչական ռեսուրսներին»,- գրում է ադրբեջանական լրատվամիջոցը և հավելում, որ ամեն ինչ «հիշեցնում է կերմլյան հին հնարքը, երբ հնարավորություն է տրվում, որ մարդը նավթի հաշվին առասպելական հարստություն կուտակի, իսկ վարձահատույց լինի ազդեցության ցանցի ստեղծմամբ»:
Minval.az-ը նույնիսկ համարում է, որ Ահմեդզադեն փորձել է «պետության մեջ իր պետությունը ստեղծել», և Պետական անվտանգության ծառայության կողմից բացահայտվել:
Դժվար չէ ըեղեկատվական «դեկորներն» ի մի բերել: Ըստ վարկածի՝ «Լուկօյլի» սեփականատեր Ալեքպերովը, որ Վլադիմիր Պուտինի շրջապատի ձեռներեցներից է, Ահմեդզադեին մատակարարել է քլորիդնորով աղտոտված նավթ, որը Բաքու-Ջեյհան խողովակաշարով առաքվել է եվրոպացի գնորդներին:
Երբ վերջիններս պարզել են, որ նավթահումքն աղտոտված է, կասեցրել են վերամշակումը և հրաժարվել հերթական ապրանքաքանակը գնելուց: Ադրբեջանի Պետական անվտանգությունը «բացահայտել է» Ահմեդզադեի վնասարարությունը և նրան կալանավորել:
Քաղաքական իմաստով այդ վարկածը նշանակումէ հետևյալը: Ռուսաստանը հավաքագրել է Ահմեդզադեին, որպեսզի վերջինս միջազգային գործընկերների աչքում հեղինակազրկի Իլհամ Ալիևին, ինչը կարող էր նրա դեմ դժգոհությունների առիթ հանդիասանալ: Այդ դեպքում Ռուսաստանը կարող էր միջամտել և Ահմեդզադեի կողմից «ստեղծված պետությունը» լեգիտիմացնել:
Այս պատմությունը ծիծաղելի կլիներ, եթե այսքան պրիմիտիվ չլիներ: Խոսքն, ըստ էության, Բաքվի միջոցով ռուսական նավթը Եվրոպային վաճառելու մասին է: Քլորիդներով աղտոտված հումքի խոտանումը պատճառ է դարձել, որ Ալեքպերով-Ահմեդզադեի գործարքը բացահայտվի:
Իսկ դա նշանակում է Պուտին-Ալիև գաղտնի գործարքի բացահայտում: Ի դեպ, Ադնան Ահմեդզադեն Իլհամ Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովի բիզնես-գործընկերն է:
Բաց մի թողեք
Եվրամիությունը հեռանում է Վրաստանից, որպեսզի չկաշկանդվի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցում
Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ստատուս-քվոն, Իսրայելն ու ԱՄՆ-ն
Սկանդալ են բեմադրում, թե իբր Ուրսուլա ֆոն դեր Լեյենը գաղտնի նամակագրվում է Մակրոնի հետ․ Լուսանկար