Մի քանի օր է՝ զեղծարարները տարբեր հայտնի բժիշկների անունից, նրանց նկարներով whats-app-ով նամակներ են գրում տվյալ հաստատության աշխատակիցներին, կոլեգաներին, ծանոթ-անծանոթներին, ինչ-որ պատմություններ հորինում ստուգումների մասին, փորձում գումարներ շորթել։
«Հրապարակ» թերթը գրել է․ Զեղծարարները ռուսերեն են հաղորդակցվում, տարբեր հեռախոսահամարներ են օգտագործում։
Որոշ դեպքում հեռախոսահամարների իրական տերերն առհասարակ տեղյակ չեն եւ կապ էլ չունեն այս ամենի հետ։ Երեկ այս մասին հրապարակավ ահազանգեց «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը՝ հրավիրելով իրավապահների ուշադրությունը, բայց, մեր տեղեկություններով, սա միակ դեպքը չէ, տարբեր հիվանդանոցներում տարբեր բժիշկների անունից եւս նման հաղորդագրություններ են ուղարկում։
Ցավալին այն է, որ շատերը ոստիկանության հետ հույս չեն կապում եւ անիմաստ են համարում անգամ հաղորդում ներկայացնելը, «միեւնույն է՝ ոչինչ չի բացահայտվի» տրամաբանությամբ։
Բաց մի թողեք
Սննդի անվտանգության տեսչությունն ինչու է թաքցնում դաբաղի համաճարակը
Ընտրությունն այսօրվա ու արդիական տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է