27/09/2025

Փաշինյանը հույս ունի, որ տեսանելի ապագայում Հայաստանի ու Թուրքիայի միջպետական սահմանը լիարժեք կբացվի

«Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։ Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են օարվերական բնույթ»,- ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանին՝ ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

Նա ավելացրել է՝ սա մի ձեռքբերում է, որն ինքը չափազանց ծանր է գնահատում, համոզված է՝ դա տեսանելի ապագայում բերելու է դրական արդյունքների, այն է՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման ու միջպետական սահմանի լիարժեք բացման։