Մեկ անձից կատարվող գնումների քանակով, որն ինքնին կոռուպցիայի բուն է, այս իշխանությունը վաղուց է ռեկորդ սահմանել:
«Հրապարակ» թերթը գրել է․ Առհասարակ, գնումների ոլորտում խայտառակ խախտումներ ու չարաշահումներ կան` նորաստեղծ կազմակերպությունները միլիոնանոց տենդերներ են շահում, իշխանությանը փոխկապակցված անձինք են հաղթողները, անիմաստ ծախսեր ու վատնումներ են արվում: Իշխանափոխությունից հետո այս ոլորտում կատարված չարաշահումների հիմքով, թերեւս, հազարավոր վարույթներ են հարուցվելու, եւ մեծ թվով մարդիկ են պատժվելու:
Բայց կա նաեւ մեկ ուրիշ երեւույթ` տենդերը շահած կազմակերպությունները համատարած խախտում են պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարումը, ձախողում են ժամկետները եւ աշխատանքների կեսից սկսում են վերանայել պայմանագրերի պայմանները: Եթե իրենց յուրային ընկերություն չէ, դադարեցնում են պայմանագիրը, եթե յուրային է, լրացուցիչ գումար են հատկացնում, որ աշխատանքներն ավարտին հասցնի:
Վերջերս, օրինակ, Երեւանի երկու վարչական շրջաններում 2 պայմանագիր է լուծարվել: Մեկը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Պարույր Սեւակի անվան պուրակի բարեկարգման պայմանագիրը, որը կնքվել է «ՄԻԿՊՐՈ» ՍՊԸ-ի հետ, մյուսը՝ Արաբկիր վարչական շրջանի նստարանների, արհեստական գորգերի, աղբարկղերի եւ ցայտաղբյուրների ընթացիկ վերանորոգման աշխատանքների կատարումը` «ԱՆԺ» ՍՊԸ-ի հետ:

Բաց մի թողեք
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում
Դիլիջանում 7-ամյա տղայի մայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման