28/09/2025

«Մեր ձևով» շարժման անդամներն Արմավիրի մարզի գյհուղերում ներկայացրել են գյուղական համայնքների զարգացման իրենց տեսլականը

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մարզային այցերը շարունակվում են: Սեպտեմբերի 24-ին շարժման անդամները աշխատանքային այց կատարեցին Արմավիրի մարզի Այգեշատ, Արմավիր և Հայկավան գյուղեր:

Շարժման անդամները շրջայց կատարեցին նշված գյուղական բնակավայրերում, ուսումնասիրեցին գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքային հնարավորությունները, շփվեցին տեղի բնակիչների հետ, ներկայացրեցին շարժման հիմնական ուղղությունները և նպատակները:

Տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակում Հայաստանի և, մասնավորապես, Արարատյան դաշտավայրի գյուղական համայնքների կայուն զարգացման տեսլականի շուրջ:

https://www.facebook.com/reel/565155136652001