28/09/2025

Քանդակագործի երազանքը կատարվեց

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում ծառ է տնկվել ի հիշատակ խորհրդահայ աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի եւ բացվել է նրան հուշարձանը։

Միջոցառումը տեղի է ունեցել Կիրովի Մշակույթի պալատում։ «Մենք բարեկամություն ենք անում մեր հայ գործընկերների հետ։

Նրանք մեզ մոտ են գալիս, ես նրանց մոտ եմ հյուր եղել։ Այցելել եմ Փարաջանովի թանգարան։ Նա իր տան բակում դեղձենի է տնկել եւ երազել, որ դրա շուրջը սիրամարգ պտտվի։ Ցավոք նա այդ ժամանակները չտեսավ։ Եւ այդ ժամանակ ես դորոշեցի, որ նման ծառ պետք է լինի նաեւ մեր թատրոնում»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է թատերախմբի ղեկավար Ալեքսանդր Պլյուշչը։

Ասուլիսին ներկա հայ անվանի քանդակագործ, պրոֆեսոր Լեւ Բեյբությանն էլ ասել է, որ վաղուց է ունեցել միտք՝ ստեղծելու Փարաջանովի քանդակը, որին ճանաչել է դեռ 70-ական թթ՝ ուսանող ժամանակներից, երբ ուսանել է Երեւանում։ Ռեժիսորի արձանը կանգնած է անիվների վրա, խորհրդանում է նրա՝ հավերժ ճանապարհորդի եւ որոնողի էությունը։ «Կարող եմ ասել, որ երազանքս կատարվեց»,- ամփոփել է քանդակագործը։