Գնահատելով Ռուսաստանի խորքային տարածքում թիրախներ խոցելու ազատության մասին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քելոգի հայտարարությունից հետո ռուս-ուկրաինական ռազմաճակատում հավանական իրավիճակը, Բաքվի Minval-politica-ն հանգում է եզրակացության, որ «պատերազմն իր տրամաբանությունն ունի, և այն արտաքին կառավարման փորձերը ոչ միշտ են ստացվում»:
Ադրբեջանցի վերլուծաբանի հայացքով, նրանք, ովքեր համարվել են Ուկրաինայի դաշնակից և հնարավոր բոլոր միջոցներով ձգտել են մնալ իրենց համար անվտանգ դիրքերում, պետք է «խոստովանեն, որ սխալվել են»:
Ենթատեքստը հասկանալի է, եթե Ուկրաինան Ռուսաստանի խորքում թիրախներ խոցի, ապա հետևելու են պատասխան հարվածներ, որ կարող են Ուկրաինայի սահմաններից դուրս լինել:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների «սրման» ֆոնին պաշտոնական Բաքուն Կիևի ուղղության մի քանի քայլեր է կատարել, ինչին ի պատասխան Ուկրաինայի նախագահ Զելենսկին կողմերի միջև ռազմավարական լիարժեք համագործակցության մասին պայմանագիր ստորագրել է ցանկություն է հայտնել:
Ըստ երևույթին, որոշակի նախապատրաստական աշխատանքներ տարվել են՝ կազմակերպելու Զելենսկու այցը Բաքու: Այդ մասին դիվանագիտական այլասացությամբ ավելի քան մեկ ամիս առաջ խոսել է Բաքվում Ուկրաինայի դեսպան Գուսևը:
Այդ քննարկումները, սակայն, երևում է՝ մնացել են «բարի մտադրությունների մակարդակում»: Ասվածի վկայություն կարելի է համարել փաստը, որ միաժամանակ գտնվելով ԱՄՆ-ում, Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներն այդպես էլ չեն հանդիպել, ադրբեջանա-ուկրաինական պաշտոնական շփում չի արձանագրվել նաև արտաքին գործերի նախարարների կամ այլ մակարդակով:
Դա վկայում է, որ Իլհամ Ալիևը, չնայած հրապարակային հռետորաբանությամբ սատարում է Ուկրաինային, Ռուսաստանի դեմ նրա պատերազմին ուղղակի կամ նույնիսկ կողմնակի մասնակցությունից խուսափում ՝է:
Ադրբեջանական լրատվամիջոցի թափանցիկ ակնարկը, որ Ուկրաինայի դաշնակիցները պետք է «պատրաստ լինեն Ռուսաստանի հարվածներին», միայն մի բան է նշանակում, Բաքուն դիստանցավորվում է պատերազմին օժանդակելուց և Ռուսաստանի հետ առարկայական հակասություններից:
Ալիևի այդ կեցվածքը լուրջ վերլուծության կարիք ունի: Մանավանդ որ վերջերս փոխվարչապետ Մուստաֆաևն այցելել է Թեհրան: Ռուսաստան – Իրան համագործակցությունն անհնար է առանց Ադրբեջանի ներգրավվածության:
Բաց մի թողեք
Փորձ է արվում «մահակը» փոխարինել սոցիալ-տնտեսական բարգավաճման «քաղցրաբլիթով»
Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային հատկացնել մինչև 50 միավոր Tomahawk հրթիռներ
«Հյուսիս-հարավը» բավարարում է Իրանի և Ռուսաստանի շահերը, բայց հակադրվում Թուրքիային և Ադրբեջանին