15/10/2025

Բաշար ալ-Ասադին Մոսկվայում թունավորել են

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը թունավորվել է։

Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին (SOHR):

Նրա վիճակը ներկայումս կայուն է։ Ասադը սեպտեմբերի 29-ին դուրս է գրվել Մոսկվայի ծայրամասում գտնվող հիվանդանոցից։

Աղբյուրի տվյալներով՝ մինչ Ասադը հիվանդանոցում էր, միայն նրա եղբայր Մահիրին և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մանսուր Ազզամին էր թույլատրվել այցելել նրան։

«Գործողությունն իրականացրած կողմը պլանավորել էր ամոթանք պատճառել Մոսկվային և մեղադրել նախկին նախագահի դեմ մահափորձ կատարելու համար»,- նշել է աղբյուրը։

2024 թվականի նոյեմբերի վերջին իսլամիստական խմբավորումների կոալիցիան հարձակում էր սկսել կառավարության կողմից վերահսկվող տարածքների վրա։ Նոյեմբերի 30-ին իսլամիստները գրավել էին Հալեպը, իսկ դեկտեմբերի սկզբին՝ Համան և Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին հակակառավարական զորքերը մտել էին Դամասկոս և հայտարարել Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալելու մասին։

Սիրիայի ղեկավարը բանակցություններ էր վարել իսլամիստների հետ, հրաժարական տվել և լքել երկիրը։ Այնուամենայնիվ, իսլամիստները հայտարարել են 10 միլիոն դոլարի պարգևատրություն այն տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալել նախկին նախագահին։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Բաշար ալ Ասադն ընտանիքի հետ ժամանել է Ռուսաստան, որտեղ նրան ապաստան են տվել։ Սիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար ալ Ասադին ձերբակալելու հեռակա օրդեր է տվել։