16/10/2025

Ինչ է պահանջել ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի կեղծ դատավարությանը, Մանվել Գրիգորյանին են հիշել

Բաքվի դատարանում նախօրեին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և մյուս հայ բանտարկյալների դեմ շինծու գործով «դատավարությունը», հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման, իշխանության բռնի պահպանման և բազմաթիվ այլ հանցագործությունների մեջ։

Ըստ ԶԼՄ-ների, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ իրեն տրամադրելու Ադրբեջանում գրանցված միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ցանկը։

Նախագահող դատավորը նշել է, որ այս հարցը դատարանի իրավասության կամ իրավազորության մեջ չէ։  Նա նշել է, թե, իբր, Ադրբեջանում միջազգային կազմակերպությունների գործունեության հետ կապված որևէ խնդիր չկա և որ Իշխանյանի պաշտպանը կարող է նրան տրամադրել այդ կազմակերպությունների ցանկը։

Դատավորը նաև տեղեկացրել է Դավիթ Իշխանյանին, որ «մեղադրյալների պլանշետներում կներբեռնվի նաև ՀՀ նախկին պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի հետ տեսազրույցը, որը ցուցադրվել էր նախորդ նիստում և օգտագործվել որպես գործով ապացույց»։

Ավելի վաղ, ինչպես պնդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, դատարանում հարցազրույցը վերանայելուց հետո Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը խնդրել է, որ ամբողջ տեսագրությունը ներբեռնվի իրենց պլանշետներում։

«Դատական նիստի» ընթացքում նաև մի շարք անհեթեթ մեղադրանքներ ու «վկայոկոչումներ» են հնչել, այդ թվում՝ հետպատերազմական/ 2020 թ.-ից հետո – խմբ./ շրջանում հայկակական կողմի «ականապատումներից Ադրբեջանի կրած մարդկային և այլ կորուստների մասին»:

Հաջորդ դատական նիստն այսօր է՝ հոկտեմբերի 3-ին։