Ֆրանսիական բանակի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլը հայտարարել է, որ արևմտյան երկրները պետք է պատրաստ լինեն շատ մոտ ապագայում մարտական գործողությունների մասնակցելու հնարավորությանը։
Valeurs Actuelles ամսագրի համար հոդվածում, որտեղ սպան ներկայացրել է 2025-2026 թվականների առաջնահերթությունները, Շիլը ընդգծել է. «Մենք պետք է պատրաստ լինենք մարտական գործողությունների մասնակցելու ցանկացած պահի, նույնիսկ այսօր երեկոյան, եթե անհրաժեշտ լինի»։
Գեներալը հայտարարել է, որ Ֆրանսիան նախատեսում է հաջորդ տարի 3,3 միլիարդ եվրոյով ավելացնել ռազմական ծախսերը։ Այս միջոցները կօգտագործվեն ստորաբաժանումները հակաօդային պաշտպանության համակարգերով, բազմակի հրթիռային համակարգերով և անօդաչու թռչող սարքերով հզորացնելու համար։
Շիլի խոսքով՝ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում անօդաչու թռչող սարքերի օպերատորներին մարզելու և ԱԹՍ-ների արտադրությունը կազմակերպելու, այդ թվում՝ 3D տպիչների օգտագործման ուղղությամբ։
Ռուս-բելառուսական «Արևմուտք 2025» զորավարժություններին ի պատասխան՝ Ֆրանսիան կմասնակցի ՆԱՏՕ-ի Dacian Fall զորավարժություններին, որոնք նախատեսված են Ռումինիայում և Բուլղարիայում՝ հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 13-ը, հավելել է ռազմական հրամանատարը։
Ռումինիայի պաշտպանության նախարարությունը նախկինում հայտնել էր, որ զորավարժություններին կմասնակցեն տասը երկրներից մոտ 5000 զինծառայողներ, այդ թվում՝ ֆրանսիական զրահատանկային բրիգադը, որի անձնակազմը կազմված է 2400 հոգուց։

Բաց մի թողեք
Եվրոպայի բաց սահմանների երազանքները հանդիպում են գերմանական կոշտ քաղաքականությանը
Եվրոպան պետք է անկախ կերպով վերաձևակերպի իր անվտանգությունը՝ հղում անելով «համալիր» միջուկային զսպմանը
Արևմտյան երկրները տեսնում են Երրորդ համաշխարհային պատերազմի մոտալուտ լինելը