№1. Նիկոլի սրտի սորոսականը առաջարկում է ընկնել «փաստացի» գործող, բայց չգրանցված կուսակցությունների ֆինանսավորման հետևից։
Այսինքն, եթե այս հանճարեղ առաջարկը միս ու արյուն ստանա, ապա ցանկացած խմբի, որը որպես կուսակցություն գրանցված չէ, բայց քաղաքական հարցերով է զբաղվում (օրինակ՝ որևէ քաղաքական նախաձեռնություն), կարող են թիրախավորվել՝ մեղադրելով, թե «փաստացի կուսակցություն են»։
Այսինքն նիկոլապետությունում միայն Նիկոլը և իր արբանյակները պետք է իրավունք ունենան զբաղվելու քաղաքականությամբ։
Ի դեպ, ՀՅԴ-ի հասցեին սպառնալիքներն էս նույն տրամաբանության մեջ են։
№2. Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետն ընտրվել էր մարտի 30-ին։ Հազիվ կես տարի դիմացավ Նիկոլը և անցավ հարձակման. այս պահին դեռ լայնածավալ «մեդիահրետանային» նախապատրաստություն է, բայց, կարծում եմ, դրանով չեն սահմանափակվի նիկոլականները։
Սպասելի էր։
Հիշեցնեմ նաև, որ նույն օրը՝ մարտի 30-ին, Փարաքարում ՏԻՄ ընտրությունները հաղթած ընդդիմադիր համայնքապետը, ինչպես գիտեք, օրեր առաջ սպանվեց։
Ժողովրդավարությունը ծը…փում ա։
Կարեն Վրթանեսյանի Ֆեյսբուքի էջից
Բաց մի թողեք
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան
Մոտեցող ընտրությունների ստվերը
Փաշինյանը սխալվում է, չկա Հայաստանի ոչ երրորդ, ոչ չորրորդ Հանրապետություն