«Այն, ինչ կատարվում է ՀՀ Ազգային ժողովում (այլ պետական կառույցների վերաբերյալ էլ հարցեր կան, բայց ԱԺ-ն առանձնանում է հատուկ բարքերով և ամբիոնից ու միջանցնքներում հնչող խոսքի որակով), սկսում է նմանվել էքսպերիմենտի։
Ոնց որ այնտեղ հավաքվածները ու նրանց հետևում կանգնածները չափում են համաքաղաքացիների համբերությունը՝ ինչքան կդիմանան այս փորձությանը ու հանդես չեն գա խորհդարանը որպես կառույց վերացնելու վճռական պահանջով։ Մանավանդ, որ ԱԺ-ն վաղուց չի ընդունում ոչ մի որոշում, որը մեկ այլ տեղ արդեն ընդունված չլինի։
Վարչապետին և այլ պաշտոնյաներին նույն հաջողությամբ կարելի է ոչ միայն դե ֆակտո, այլ նաև դե յուրե ընտրել/նշանակել իշխող քաղաքական ուժի վարչության միջոցով։
Բավական է պարզապես հինգ տարին մեկ ընտրություններ անցկացվեն եւ դրանց արդյունքներով ձևավորել մեկ կառավարող մարմին, որը կվերցնի իր վրա բոլոր պետական գործառույթները և հաշվետու կլինի հաղթած քաղաքական ուժի/կոալիցիայի վարչությանը։
Միևնույն է իշխանական թևերի տարանջատումը, ինչպես համոզվեցինք 35 տարիների ընթացքում, մեզ համար չէ։ Իսկ տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումները շատ ավելի լավ և ներառարական ձևով, քան ԱԺ-ի դահլիճում, հանրությանը ներկայացվում են լրատվամիջոցներով։
Պատկերացնո՞ւմ եք, ինչքան գումարներ և նյարդեր կխնայենք, եթե համապետական ընտրությունների արանքում խորհդարան չգործի։ Ուրիշ ոչ մի բան մեր կյանքում, խոստովանենք, չի փոխվելու»։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան






Բաց մի թողեք
Ադրբեջանին միջոցառում պետք չի ավելացնել, որովհետև Հայաստանում կա Արման Թաթոյան
Ինչու չեք արտահայտվում Եհովայի վկաների, մյուս կրանական կազմակերչպություն – աղանդների մասին
Մամդանին կարող է «փակել» Ամերիկան՝ մարտահրավեր է նետում արդեն Ամերիկյան կայսրությանը․ Տիգրան Խզմալյան․ Լուսանկարներ