Շենգավիթ վարչական շրջանի թաղապետ Անդրանիկ Մինասյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 10-ից դադարեցնելու է աշխատանքային գործունեությունը:
«Մենք միասին անցել ենք բազմաթիվ դժվարությունների միջով, բայց նաև ունեցել ենք նշանակալի ձեռքբերումներ, ի նպաստ մեր համայնքի զարգացմանը։ Ձեր աջակցությունն ու հավատը դարձան այն ուժը, որով հնարավոր եղավ իրականացնել բազմաթիվ ծրագրեր, կյանքի կոչել նոր գաղափարներ։
Յուրաքանչյուրիդ մասնակցությունը, ջանքերն ու նվիրվածությունը շարունակելու են լինել հետագա հաջողությունների գրավականը։
Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ՝ վստահության և աջակցության համար։ Վստահ եմ, որ մեր վարչական շրջանը շարունակելու է առաջընթացի ճանապարհը՝ առաջնորդվելով միասնական նպատակներով ու արժեքներով։
Թող ձեր ընտանիքներում միշտ լինի սեր, խաղաղություն և բարօրություն»։


Բաց մի թողեք
Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում արդյունքները կվերահաշվարկվեն
ԱՄՆ Կոնգրեսում քվեարկության կդրվի Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչը
Ինչպես են մեղադրանք առաջադրել Ծառուկյանին՝ առանց ԿԸՀ-ի, ԲՀԿ-ն մտնում է խորհրդարան, թե` ոչ