15/10/2025

Կառավարության շենքի դիմաց անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ ձերբակալությունների

Սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը:

Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Այս պահին կառավարության շենքի դիմաց անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ այս ձերբակալությունների:

Ժամը 18-ից ՀՀ կառավարության շենքի դիմաց անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ այս ձերբակալությունների:

Սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված երկու անձանցից մեկն ազատ է արձակվել:

Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից: Ազատ արձակված քաղաքացին Ապիջան Սարգսյանն է:

Ինչ է կատարվում Կառավարության մոտ