14/10/2025

Էջմիածինը միավորեց արվեստը, ճաշակը և ազգային հյուրասիրության գեղեցկությունը. Լուսանկարներ

Տոնական աշխուժություն քաղաքի կենտրոնում՝ Էջմիածնի 2710-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, քաղաքի հյուրերն ու բնակիչները հաճույքով շրջել են գեղեցիկ ձևավորված տաղավարներով, որտեղ ներկայացված են եղել տարբեր ձեռագործ աշխատանքներ՝ ստեղծված սիրով և նվիրվածությամբ մեր քաղաքի ու համայնքի տաղանդավոր մարդկանց կողմից։

Այս մասին հայտնել է Վաղարշապատի համայնքապետարանը:

559004936_1245305217628792_745754543954419169_n.jpg (326 KB)

«Յուրաքանչյուր տաղավար առանձնանում էր իր ոճով ու յուրահատկությամբ, որոնք ոչ միայն փոխանցում էին ավանդույթների շունչը, այլև ընդգծում էին ստեղծագործական մտածողությունը։

Օրվա ամենահամով ու սպասված մասն էր քյուֆթայի փառատոնը, որը միավորել էր ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ խոհարարների։ Մասնակիցները ներկայացնում էին իրենց տարբերակները՝ պահպանելով Էջմիածնի ավանդական համն ու պատրաստման եղանակները։ Բոլորը հնարավորություն ունեին համտեսելու բազմազան քյուֆթաներ և վայելելու տոնական տրամադրությունը։

559851875_1245305560962091_1695107602394472640_n.jpg (581 KB)559054761_1245304964295484_6295169025865308733_n.jpg (455 KB)

Տարածքում հնչում էր երաժշտություն, պարում էին թե՛ երեխաներ, թե՛ մեծահասակներ՝ դարձնելով օրը ջերմ ու հիշարժան։

Էջմիածինը այսպիսով միավորեց արվեստը, ճաշակը և ազգային հյուրասիրության գեղեցկությունը՝ ապացուցելով, որ մեր քաղաքի հին ավանդույթները շարունակում են ապրել նոր շնչով»,- ասված է հաղորդագրության մեջ։

560467893_1245305324295448_1140757918698955594_n.jpg (546 KB)559452574_1245305720962075_9078737945480710894_n.jpg (420 KB)559618899_1245306494295331_3579279556704086026_n.jpg (632 KB)