15/10/2025

Մեր վարչապետի թեկնածուն կլինի ընդունելի եւ բոլորը կհավանեն. Նարեկ Կարապետյան

Մեր վարչապետի թեկնածուն կլինի ընդունելի եւ բոլորը կհավանեն նրա թեկնածությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Մենք մեր թեկնածուի մասին կհայտարարենք, երբ քաղաքական ուժ դառնալու մասին կհայտարարենք։ Մենք ասել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ նախընտրական որևէ միավորման չենք գնալու, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցչի հետ համագործակցության կամ միավորման չենք գնա»,– ասաց Նարեկ Կարապետյանը։

Նշենք, որ ավելի վաղ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ քաղաքական ուժ դառնալու մասին հայտարարել են հունվարին։