Իսրայելի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Զամիրը հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ-ը հաղթված է, ՑԱՀԱԼ-ը Մերձավոր Արևելքում անվտանգության նոր ճարտարապետություն է ստեղծում»: Նախօրեին հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն «հաղթանակ» է անվանել այն, որ «բոլոր պատանդները՝ ողջ, թե մահացած, հայրենադարձվում են»:
Իրականում Իսրայելը պատանդների և մահացածների աճյունների դիմաց պարտավորված է բանտերից ազատ արձակել ավելի քան երկու հարյուր պաղեստինցիների, այդ թվում՝ ցմահ դատապարտված «ահաբեկիչների»:
Այս համեմատությամբ Գազայում հրադադարի հաստատումը դժվար է Իսրայելի «հաղթանակ» անվանել: Մանավանդ որ արաբական աղբյուրների տեղեկություններով՝ պատերազմի երկու տարիների ընթացքում ՀԱՄԱՍ-ի շարքերը համալրել են ավելի քան քսանհինգ հազար «ջիհադական մարտիկներ»:
Ավելի անմխիթար է Իսրայելի քաղաքական կացությունը: Պատերազմ սկսելով Պաղեստինի անկախ պետության թեման մեկառմիշտ փակելու հստակ որոշումով, Նաթանյահուի կառավարությունը հարկադրված է ընդունել, որ Գազան և Հորդանան գետի արևմտյան ափի տարածքները «պաղեստիյան հողեր են և պետք է կառավարվեն Պաղեստինի ազգային վարչակազմի կողմից», իսկ ՄԱԿ-ի անդամ ավելի քան հարյուր հիսուն երկիր պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի անկախությունը:
Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրն. Ամենայն հավանականությամբ, կարելի է համարել Բենիամին Նաթանյահուի կամ, ինչպես նրան անվանում է ԱՄՆ նախագահ Թրամփը, Բիբիի քաղաքական մահը: Որ փուլում էլ ընտրություններ նշանակվեն, նրա գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը հաղթելու ոչ մի շանս չի ունենա:
Ներկայումս գերխնդիր է, թե ի՞նչ ապագա է կանխածրագրվում Իսրայելի համար: Արաբա-իսլամական աշխարհը, այդ թվում՝ Թուրքիան, Եվրամիության առաջատար երկրները սատարում են իսրայելա-պաղեստինյան սկզբունքային կարգավորման այն տարբերակին, որ սահմանված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1947թ. Բանաձևով, ըստ որի նախկին բրիտանական ենթամանդատային Պաղեստինը բաժանվում է երկու՝ հրեական և պաղեստինյան պետության, որի մայրաքաղաքը պետք է լինի Արևելյան Երուսաղեմը:
Այդ սկզբունքով իսրայելա-պաղեստիյան կարգավորմանը մինչև բոլորովին վերջերս դեմ էր Միացյալ Նահանգները:
Ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Վաշինգտոնը, ի՞նչ հեռանկար է սպասվում Իսրայելին:
Միջազգային հանրությունը կպարտադրի, որ հրեական պետությունը վերադառնա 1967թ. սահմանների՞ն: Իսրայելա-պաղեստինյան կարգավորումը նախադեպային կլինի Ռուսաստանին զսպելու հարցո՞ւմ:
Բաց մի թողեք
Նուբար Աֆեյանը՝ գերիների ու Ռուբեն Վարդանյանի մասին․ Լուսանկար
Ովքեր պատերազմ են պարտվել՝ պիտի գնան, և ովքեր ներհասարակական կյանքում բարիկադներ են ստեղծել
Ինչպե՞ս կլուծվի Ռուսաստանի իշխանությունների և մուսուլմանների հոգևոր վարչության «վեճը»