Դիմակավորված անձինք ձերբակալել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին։
Քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին տեղեկացնում են, թե ինչ քրեական վարույթի շրջանակում է Կոչուբաեւը ձերբակալվել․
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: Վերջինս ձերբակալվել է»։
Նշենք, որ խոսքը ֆեյսբուքյան գրառման մասին է, Կոչուաբեւը երեկ անդրադարձել էր հոգեւորականների կալանավորմանը՝ նշելով․
«Վիժվածքներ
Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։
Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԿԲ պադվալում, բայց դուք ոնց շատ տղա կայիք էտ ձև էլ մնացիք։
Հ.գ. Ու չհամարձակվեք ասեք տուն ենք պահում, ես էլ էի տուն պահում, երբ 2018 թվականին սատանաների ավազակավորջը եկավ իշխանության, ես էլ սպա էի ու ուսադիրը սրանց վրա շպռտելը եղել է կյանքիս ամենաբարդ որոշումը, բայց տուն պահել կարելիա արդար քրտինքով, ոչ թե ձեր պես աշխատավարձ ծծելով։
Հ.գ.գ. ավագ գործընկերներիցս մեկը ասում է օգտագործված պահպանակը վերջում նետում են աղբամանը, խորհեք սրա շուրջ։
Զորակցությունս Սրբազան հորը»։
Ֆեյսբուքյան ստատուսի համար մասկի-շոույով ձերբակալել են մեր գործընկեր, բազմաթիվ քաղաքական գործերով իրավապաշտպան գործունեություն իրականացնող Ալեքսանդր Կոչուբաևին:
Քաղաքական ռեպրեսիաների «կնոպակ» սեղմված է մնացել դրա անկուշտ օգտագործումից:
Ամբողջական սատարումս ու համերաշխությունս եմ հայտնում Կոչուբաևին:
Վարազդատ Հարությունյանի Ֆեյսբուքի էջից
Բաց մի թողեք
Եկեղեցու դեմ արշավի դադարեցման, քաղբանտարկյալների ազատ արձակման համար համախմբման կոչ ենք անում․ ՀԱԿ
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվեց․ ի՞նչ է հայտնի
Ովքեր են Կոտայքում վերջերս uպանված ամուսինները․ նոր մանրամասներ. Լուսանկար