Սամվել Կարապետյանի քաղաքական հայտը խառնել է Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը:
Խոսակցությունները, թե ամեն ինչ անելու են, որ «Մեր ձեւով» ուժին չգրանցեն, թույլ չտան մասնակցել ընտրություններին, իշխանական թիմում բուռն քննարկվում է։
ՔՊ-ում կարծում են՝ եթե Կարապետյանը մասնակցի ընտրություններին, ապա իրենց շանսերը զրոյի են հավասար, եւ պարտությունն անխուսափելի է, ուստի ամեն գնով պետք է խոչընդոտներ ստեղծել, որ այդ ուժը չլինի ընտրաթերթիկում:
Մոլդովայի արեւմտամետ նախագահ Մայա Սանդուն արդեն «ճանապարհը բացել» է: «Նոր ձեւով» շարժումն արդեն հայտարարել է, որ հունվարին կուսակցություն են հիմնելու:
ՔՊ-ում քննարկում են` կա՛մ ԿԸՀ-ն թույլ չի տա, որ գրանցված կուսակցությունն ընտրապայքարին մասնակցի, դիցուք` կասկածի տակ դնելով կուսակցության ֆինանսավորման թափանցիկությունը, կա՛մ արդարադատության նախարարությունը չի գրանցի այս ուժին:
Եվ հիմա Սամվել Կարապետյանին առաջադրված կեղծ մեղադրանքով` «հարկեր, տուրքեր չվճարելու, փողերի լվացման», հող են նախապատրաստում, որ արգելքներ ստեղծեն ընտրություններին մասնակցելու հարցում:
Փաշինյանը փորձում է միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե կրիմինալն ուզում է գալ իշխանության։






Բաց մի թողեք
Փաշինյանը սկսել է իր աշխատասենյակ «բերման ենթարկել» մարզպետներին, որտեղ է հոգնայի փուչիկը
Պատերազմից 5 տարի անց
Այսպես ո՞ւր կհասնենք, ո՞րն է փրկության ճանապարհը, ո՞վ է պատասխան տալու համազգային այս աղետի համար