«Ինձ համար սա ոչ միայն ուղի չէ դեպի խաղաղություն, այլև անպաշտպանություն տանող ուղի է, ինչն ամենավտանգավորն է։
Երբ Նիկոլ Փաշինյանը կրճատում է ռազմական բյուջեն, անում է քայլեր, որոնք հարվածում են բանակին՝ երկարաժամկետ ու կարճաժամկետ առումով, դրան զուգահեռ՝ գնում ու դրսում բոլոր դերակատարներին ասում է՝ «վե՛րջ, մենք խաղաղ ենք ապրում», նշանակում է, որ Հայաստանը և՛ ներքին, և՛ արտաքին կոմունիկացիաներով տանում է անպաշտպանության։
Օրինակ, 2 տարի հետո, երբ ԱՄՆ նախագահը փոխվի, իսկ ԱՄՆ-ում նախագահը փոխվում է, և Ադրբեջանը գնա ռիսկային քայլերի, ի՞նչ է անելու Փաշինյանը, նորից գնալու է ու միջազգային խաղացողներին ասի՝ կներեք, նորից էսկալացիայի վտանգ կա՞, միջազգային հարաբերություններում այսպես չեն աշխատում։ Խաղաղությունը զորեղ երևույթ է, եթե այդ տերմինն օգտագործում է, պետք է դրա խորքային բովանդակության առումով լուրջ փոփոխություններ լինեն»»:
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան ալիքից






Բաց մի թողեք
«Քոչարյան Ռոբերտ, մին հարց տամ լի Ծեզ». Տիգրան Պետրոսյան
Պետք է պարզապես քաղաքացին դուրս գա տանից․ Գոհար Մելոյան
Ի՞նչ է նշանակում Սևանա լճի թյուրքական Gökçä շատ ուշ հայտնված անվանումը․ Լուսանկար