19/10/2025

Հավաքվում ենք Օպերայի հրապարակում, երթ կլինի․ Նարեկ Կարապետյան

Վաղը՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին, հավաքվում ենք Օպերայի հրապարակում, որտեղից միասին երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի և Եկեղեցու հայրերի ապօրինի կալանավորման վայր։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Սիրելի հայրենակիցներ,

Վաղը՝ շաբաթ օրը, ժամը 16:30-ին, հավաքվում ենք Երևանի Օպերայի հրապարակում, որտեղից միասին երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի և Եկեղեցու հայրերի ապօրինի կալանավորման վայր:

Երկու ժամ հատկացնենք մեր օրից, որ ունենանք Արդարություն և Բարեկեցություն մեր երկրում»։