Սոցիալական ցանցերում տարածվել է Միլլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջևի գրառումը, որով նա Ռամիզ Մեհթիևին «հայր» անվանելու համար ներողություն է խնդրում «բոլոր ադրբեջանցիների իսկական հայր» Իլհամ Ալիևից:
Բաքվի լրատվամիջոցները Մեհթիևի գործով կանխատեսում են նոր ձերբակալություններ և պաշտոնանկություններ: Խիստ ուշագրավ է, որ նրան Անվտանգության խորհրդից հեռացնելու մասին հայտարարություն է արել այդ կառույցի երկրորդ դեմքը՝ Մադաթ Գուլիևը:
Նա Բաքվի իշխանական վերնախավում հայտնվել է Մեհրիբան Ալիևայի հովանավորությամբ և միանգամից նշանակվել Պետական անվտանգության ծառայության տնօրեն, ապա գլխավորել ռազմական արդյունաբերության նախարարությունը:
Խորհրդանշական է APA-ի հրապարակած լուսանկարը, որտեղ Ռամիզ Մեհթիևը պատկերված է ՆԳ նախկին երակարամյա նախարար, ԱԽ ներկայիս քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ: Լրատվամիջոցն, ըստ երևույթին, ակնարկել է, որ առաջիկայում Ուսուբովը պաշտոնանկ կարվի:
Ադրբեջանի «հին գվարդիայի ոչնչացման հատուկ գործողությունը» ծավալվում է մի փուլում, երբ հայ-ադրբեջանական կարգավորումը հասել է վճռորոշ փուլի: Minval-politica-ի հարցին պատասխանելով՝ ռազմական հայտնի փորձագետ Ուզեիր Ջաֆարովը համոզմունք է հայտնել, որ խաղաղության և հարաբերությունների հաստատման հայ-ադրբեջանական պայմանագիրը «կստորագրվի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կամ՝ անմիջապես հետո»:
Սա, կարծես, առաջին դեպքն է, երբ ադրբեջանցի որևէ փորձագետ Հայաստանի «սահմանադրությունը փոխելու նախապայմանի» մասին ոչինչ չի ասում:
Մեհթիևի և նրա քաղաքական կլանի «ոչնչացմամբ» Ալիևը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ճանապա՞րհ է հարթում, թե՞ ստեղծում ներքին կառավարելի քաոս, որպեսզի այդ պատճառաբանությամբ հայ-ադրբեջանական կարգավորումը ձգձգի՞:
Բաց մի թողեք
Ինչո՞ւ Սյունիքում ուժային հավասարակշռություն հաստատելու հրապարակային նպատակադրվածությամբ շրջանառվում է մի նախագիծ ․․․
Չպետք է «միամիտ լինել» և տպավորություն ստեղծել, թե Կոնգրեսում շրջանառված բանաձևը «Հայաստանի կամ Արցախի մասին է»
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ կիրառելու հարցը կքննարկվի G7-ի գագաթաժողովում»