Մեր տեղեկություններով՝ Գյումրու իրադարձությունների ժամանակ իրավապահները այնքան մարդ են ձերբակալել, որ ՁՊՎ-ներում տեղ չի եղել։ Ձերբակալվածների մի մասին տարել են Աշտարակ, մյուս մասին՝ Ալավերդի։
Ալավերդի տեղափոխվածների թվում է եղել նաեւ «Մեր ձեւով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, որը որպես փաստաբան փորձել է հանդարտեցնել իրավիճակը:
Հիշեցնենք, որ Գյումրիում 33 անձ ձերբակալվել էր։
Իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչին հաջորդել է Վարդան Ղուկասյանի կալանավորումը։

Բաց մի թողեք
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված վարույթը
Արտառոց դեպք՝ Արարատում, 44-ամյա կինը հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է իր սենյակ, ցուցադրել օրգանները