Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի օգնական Ամիր Սուգաիպովը սոցիալական ցանցերում կոչ է արել չեչեն կանանց գլխաշոր կրել: Ռուս լրագրողների հետ զրույցում նա բացատրել է այս կոչի նպատակը և դրա իրականացման եղանակը։
Ըստ Սուգաիպովի՝ ծածկաշորով կինը «շատ ավելի արժանապատիվ և գեղեցիկ է թվում»։
«Աղջիկների մեծ մասը, ովքեր արձակում են մազերը և դուրս են գալիս առանց գլխաշորի, կարծում է, որ այսպես ավելի գեղեցիկ են թվում: Բայց դա ճիշտ չէ: Գեղագիտական, կրոնական, չեչենական ադաթի, ավանդույթի և սովորույթների տեսանկյունից ծածկված գլլխաշորով կինը շատ ավելի արժանապատիվ և գեղեցիկ է թվում: Եվ ես չեմ խոսում հիջաբի, այլ պարզ գլխաշորի կամ առնվազն շերտավոր շարֆի մասին՝ պարզ, համեստ տարր, որը արտացոլում է մշակույթի և ավանդույթների նկատմամբ հարգանքը», – ասել է նա։
Ըստ Սուգաիպովի՝ «շատ կանայք կարծում են, որ այսպես հագնվելով՝ տպավորում են տղամարդկանց»։
«Շատ աղջիկներ հագնվում են տղաների համար, բայց ես մի բան կասեմ. ոչ մի պարկեշտ տղամարդ, որը հարգում է իր ավանդույթները, կրոնը և հարգում է իրեն, չի հետապնդի նման կանանց։ Բոլոր բանական մարդիկ գիտեն սա։ Մեր արմատներից, մեր նախնիներից սկսած՝ հստակ գրված է, թե ինչպես պետք է պահեն տղամարդիկ և կանայք։ Մենք սա անում ենք ոչ թե ցուցադրության համար, այլ մեր ժողովրդի համար։ Եվ մենք պետք է դա անենք հիմա, որպեսզի չանցնենք այն սահմանը, որից այն կողմ կորչում են մեր արժեքները։ Եվ մենք թույլ չենք տա որևէ մեկին, որևէ պատրվակով, անցնել այն սահմանը, որից այն կողմ կորչում են մեր արժեքները։ Սա սրբազան է», – ընդգծել է նա։
Չեչնիայի ղեկավարի օգնականը հավելել է, որ «նրանց, ովքեր ուշադրություն չեն դարձնի այս առաջարկություններին, կտրվեն բացատրական զրույցներ, այդ թվում՝ իրենց ծնողների հետ»։
Նա նշել է, որ հանրությունը, ընդհանուր առմամբ, դրական է արձագանքել նախաձեռնությանը։ Մեկնաբանություններում օգտատերերը աջակցել են կոչին՝ այն անվանելով «լավ և անհրաժեշտ նախաձեռնություն»։






Բաց մի թողեք
ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի տղան ինքնասպանության փորձել է կատարել. վիճակը ծայրահեղ ծանր է
Նկարում տեսեք, թե Ռուբենն ինչպես է փորձում կանխել բախումը․ Լուսանկարներ
Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները