Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը համոզված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի իր պատկերացրած իրավիճակը ստեղծել Հայ Առաքելական Եկեղեցում։
Լրագրողների հետ զրույցում Աղազարյանը նշել է, որ թե՛ իշխանությունները, թե՛ եկեղեցականները վաղուց գիտեն եկեղեցու խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ եթե հինգ տարի առաջ վարչապետը տեղյակ էր այդ թերությունների մասին, բայց քայլեր չէր ձեռնարկում, նշանակում է՝ դրա անհրաժեշտությունը չէր զգացվում, մինչդեռ այժմ նման անհրաժեշտություն արհեստականորեն է առաջացվել։
Նա կարծիք է հայտնել, որ Փաշինյանի գործողությունները լավագույն դեպքում կարող են հանգեցնել եկեղեցու պառակտման և նոր բաժանարար գծերի ստեղծման Սփյուռքի մեջ։ Աղազարյանի խոսքով՝ վարչապետը փորձում է իր գաղափարները իրագործել «Իրական Հայաստան» կոչվող շրջանակում, որտեղ ցանկանում է առաջ տանել «Չորրորդ Հանրապետություն» գաղափարախոսությունը։
Աղազարյանը համոզված է, որ վարչապետը չի կարող պահանջել, որ Վեհափառ Հայրապետը հրաժարական տա՝ նման իրավասություն չունենալով։
Նախկին իշխող ուժի պատգամավորը նաև նշել է, որ հայ հասարակությունը, իր կարծիքով, գտնվում է հոգեբանական ծանր վիճակում, և դրան ենթարկվում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Սակայն, ըստ նրա, վարչապետը որոշ չափով կարողանում է դիմակայել այդ ազդեցություններին, քանի որ, ինչպես ինքն է ասել, «ուժեղ անձնավորություն է». «Հայ հասարակությունը հիվանդ է՝ ներառյալ Նիկոլ Փաշինյանը»:






Բաց մի թողեք
Փաստորեն սրանք դատավոր կնիկ ու մարդ հակաեկեղեցական արշավի մեջ են. Լուսանկար
Գնացեք, պաշտպանեք Կադիրովի երկրպագու, կարգալույծ եղած Ստյոպիկին․ Գեղամ Մանուկյան
«Ադրբեջանական պատվեր է իջեցվել»․ Աննա Գրիգորյան