Արտաքուստ տպավորություն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ղազախստան այցը և ղազախստանցի պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսը «առօրյա դիվանագիտություն է, բայց երբ խորանում ենք մանրամասնությունների մեջ, դիտարկվում է միտումը՝ Անկարա-Բաքու-Աստնա առանցքով կառուցել եվրասիական նոր ճարտարապետություն՝ ի հակակշիռ հյուսիսային ուղղության:
Նման տեսակետ է ներկայացրել «Կոմերսանտի» անստորագիր վերլուծականի հեղինակը: Նա, ընդսմին, արձանագրել է Տրանսկասպյան տրանսպորտային միջազգային երթուղու նկատմամբ Եվրամիության ակնհայտ հետաքրքրվածությունը:
Առաջիկայում սպասվում է Ղազախստանի նախագահի Մոսկվա պետական այցը: Տրամաբանական է, որ Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա հաղորդակցության և դրա հետ կապված այլ հարցեր նա քննարկելու է Վլադիմիր Պուտինի հետ:
Այս ֆոնին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «անհայտ ծագման ԱԹՍ-ի կողմից» երկրի օդային տարածքը խախտելու մասին: Անօդաչուն պայթել է Ղազախստանի հյուսի-արևմտյան անմարդաբնակ տարածքում, որ ՌԴ Օրենբուրգ քաղաքից հեռու է 130 կիլոմետրով:
Tengrinews-ը հայտնում է, որ Ղազախստանի օդային տարածքի հսկողությունն ուժեղացվել է, ՊՆ-ն խորհրդատվություններ է անցկացնում օտարերկրյա պետությունների հետ, որոնց «կարող է պատկանալ ԱԹՍ-ն»:
Ռուսաստանյան մամուլը խոսում է այն մասին, որ օրեր առաջ ուկրաինական ԱԹՍ-երը «փորձել են գրոհել Օրենբուրգի մերձակա ձեռնարկություններից մեկը»:
Հնարավոր է՝ Ղազախստանի օդային տարածքում «ուկրաինական ԱԹՍ է պայթել», բայց նույնքան էլ հավանական է, որ այդ ռուսաստանյան ծագում ունի:
Ամեն դեպքում Ղազախստանի օդային սահմանների «խոցելիությունը» խնդրահարույց է: Փաստը վկայում է, որ Կենտրոնական Ասիան ամենևին էլ կայունության օազիս չէ: Եվ աշխարհաքաղաքական որևէ սկզբունքային տեղաշարժ կարող է լրջագույն խնդիրներ հարուցել:
Տրամաբանորեն՝ Ուկրաինան հազիվ թե դեմ լինի Եվրամիություն-Կենտրոնական Ասիա համագործակցությանը:






Բաց մի թողեք
Թրամփի վերջին հույսը Սին Ծիմփն է ու Մելանյա Թրամփը․ Լուսանկար
Թրամփը մեկնաբանել է, թե ինչու է չեղարկվել Պուտինի հետ բուդապեշտյան հանդիպումը և ինչի մասին է ՌԴ-ի դեմ նոր սանցիաները
Արգիշտի Մեխակյան․ Վաղարշապատում տասնամյակներով լուծում չստացած խնդիրները մենք ի զորու ենք լուծել