25/10/2025

Սահմանադրական դատարանի դատավոր է նշանակել Կրթության նախկին նախարարին

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Վրաստանի Սահմանադրական դատարանի դատավոր է նշանակել Գիորգի Մոդեբաձեին, հաղորդում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը։

Մոդեբաձեն 2024 թվականի նոյեմբերից Գիորգի զբաղեցրել է կրթության փոխնախարարի պաշտոնը։ Ավելի վաղ նա զբաղեցրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի ավագ մասնագետի, մենեջերի և քարտուղարության ղեկավարի պաշտոնները։

Վրաստանի Սահմանադրական դատարանը բաղկացած է ինը դատավորից։ Երեք անդամ նշանակում է երկրի նախագահը, երեքը՝ Գերագույն դատարանը, իսկ երեքը՝ խորհրդարանը։

Նախագահական քվոտայով նախատեսված տեղերից մեկը թափուր էր մնացել Իրինա Իմերլիշվիլիի պաշտոնավարման ժամկետի վաղաժամկետ դադարեցումից հետո՝ նրա հրաժարականի հիման վրա։ Դատավորը հայտարարել է, որ համաձայնել զբաղեցնել է մասնավոր միջազգային համալսարանի ռեկտորի պաշտոնը։

Ինչպես նշում է Новости Грузия-ն, 2024 թվականին Իմերլիշվիլին չի աջակցել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի վերաբերյալ «Վրացական երազանք» կուսակցության պահանջին։

Սակայն, ավելի ուշ նա համաձայնել է դատարանի որոշման հետ՝ չընդունել նախագահի և ընդդիմության պնդումները, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները հակասահմանադրական էին։