Armenia isn’t mentioned even as a possible candidate to the EU membership.
2025 թ. քաղաքական քարտեզում նշված են ԵՄ անդամ եւ թեկնածու երկրները։ Անգամ Թուրքիան եւ Վրաստանն են նշված։ Հայաստանը՝ ոչ։ Որպես «հնարավոր թեկնածու» նշված է Կոսովոն։
Մենք չկանք։ Այսպես է Փաշինյանն իրագործում 7 ամիս առաջ մեր ջանքերով օրենք դարձած ԵՄ անդամակցումը:
ԱՀԱ ԻՆՉԻՑ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ՍՏՈՐԱԳՐԵԼՈՎ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի ԳՈՐԾԱՐՔԸ
Մեկ տարի առաջ այս օրը, 2024 թ. հոկտեմբերի 24-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև հետևյալ կարևոր կետերով․
ԵԽ-ն վերահաստատում է իր պահանջը՝ ադրբեջանական զորքը պետք է դուրս գա Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից եւ կոչ է անում Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
ԵԽ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի։
ԵԽ-ն շեշտում է՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող խնդիրները պետք է բացառապես լուծվեն՝ հարգելով ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
ԵԽ-ն զգուշացնում է, որ Հայաստանի դեմ ցանկացած ռազմական գործողություն անընդունելի է և ունենալու է լուրջ հետեւանքներ ԵՄ-Ադրբեջան գործընկերության վրա։
Նշվում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի և կազմակերպության նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։
Բանաձեւը, ողջունելով Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանի զինված ուժերին հատկացված օգնությունը, կոչ է անում Հայաստան-ԵՄ համագործակցությունն էլ ավելի ամրապնդել անվտանգության և պաշտպանության ոլորտում, ինչպես նաեւ դատապարտում է Հայաստանին ուղղված ցանկացած ռազմական ագրեսիա, ուժի կիրառում կամ հիբրիդային սպառնալիք։
Ընդգծելով ԵՄ քաղաքացիական առաքելության կարեւորությունը Հայաստանում՝ ԵԽ պատգամավորներն իրենց մտահոգությունն են արտահայտում Ադրբեջանից հնչող զրպարտիչ եւ քննադատական հայտարարությունների ու արշավների վերաբերյալ։ Այս համատեքստում ԵՄ-ին եւ անդամ երկրներին կոչ են անում մեծացնել եւ երկարացնել ԵՄ առաքելության մանդատը ՀՀ-ում։
Բանաձեւը ողջունելով սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված առաջընթացը՝ կոչ է անում ԵՄ-ին դադարեցնել ցանկացած տեխնիկական և ֆինանսական աջակցություն Ադրբեջանին, որը կարող է նպաստել նրա ռազմական կամ անվտանգության կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաեւ կոչ է անում անդամ պետություններին սառեցնել ռազմական և անվտանգության սարքավորումների բոլոր արտահանումներն Ադրբեջան։
Բանաձեւը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել բոլոր 23 հայ ռազմագերիներին։
ԵԽ պատգամավորներն Ադրբեջանին կոչ են անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ, անարգել ու արագ վերադարձի վերաբերյալ որոշումը։ Բանաձեւը հորդորում է համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն սկսել արցախահայության հետ եւ տալ անհրաժեշտ բոլոր երաշխիքները նրանց պաշտպանության, հողի ու սեփականության իրավունքների վերաբերյալ։
ՀԵՎԿ կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից
Բաց մի թողեք
Բոլշևիկի լամուկ խառնամբոխի ձեռքը տալն է ձեր բարոյականության ու դեմոկրատիայի պատալոկը․ Միքայել Նահապետյան
Ով պայքարում է Հայրապետի դեմ՝ պատերազմում է ամբողջ Եկեղեցու դեմ, որովհետև նա այլևս այդ նույն մարմնի մաս չէ. Տեր Արամ Բաղումյան
Փաստորեն սրանք դատավոր կնիկ ու մարդ հակաեկեղեցական արշավի մեջ են. Լուսանկար