«Մենք համ էն մարդիկ ենք, որ մի կողմ քաշված, ծարավը զսպելով` սպասում են, որ թռչունը հանգի՜ստ, անշտա՜պ իր ջուրը խմի, հեռանա, հետո նոր իրենք մոտենան ցայտաղբյուրին, ու համ էլ` էն մարդիկ, որ կիրակի առավոտյան պատրաստվում են խմբերով գնալ քրեական հանցագործության` խանգարելով Հովհաննավանքում իրական պատարագի անցկացմանը։
Եվ այդ ամենը` հայհոյախոս, մեզ բոլորիս վնաս ու արյուն բերած մեկի հրահանգով, որն արդեն կորցնելու ոչինչ չունի։
Թռչունը ջուրը խմեց-թռավ, սպասողների ներսում մի թեթև, լուսավոր զգացողություն մնաց` մարդկային, մաքուր։
ֆեյք պատարագի մասնակիցների մոտ, երբ մշուշը ցրվի, կմնա մի ծանր քար` հետագա ամբողջ կյանքի վրա դրված։
Ու նաև` ՀՀ Քրեական Օրենսգրքով նախատեսված հոդվածներ` Հայ Առաքելական Եկեղեցու ծեսին խոչընդոտելու համար։ Ու հետո, երբ էս իշխանությունները մշուշի պես ցրվեն-գնան…»:
Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Հակակոռուպցիան կոմիտեն գործել է քաղաքական հրահանգով․ Սուրենյանց
Երբեմնի հարյուր հազարով հրապարակ լցնողը … Լուսանկար
ՔՊ–ական պատգամավորներից մեկն ասաց, որ տեղի ունեցողը իրենց ֆրակցիայում հաշված մարդիկ են ողջունում