Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել, նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում, այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Նախարարությունից հայտնում են, որ զինծառայողի բուժումը կազմակերպվել է կայազորային հոսպիտալում, և Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել։
Մոտ 2 օր առաջ Կապանի զորամասում զինվորին գտել են հրազենային վնասվածքով։ Զինվորին զենքով կրակե՞լ են, թե՞ նա է իր վրա կրակել՝ փորձում են պարզել իրավապահները։
Մեզ հասած լուրերի՝ վիրավորված զինվորին շտապ տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ։ ՊՆ-ից ի պատասխան մեր տեղեկությունների պաշտոնապես հայտնեցին․ «Նախնական տվյալներով զինծառայողը զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով թեթև մարմնական վնասվածք է ստացել, նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում, բուժումը կազմակերպվել է կայազորային հոսպիտալում, Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել»:






Բաց մի թողեք
Փոխվարչապետի պաշտոնի մասին որևէ խոսակցություն չի եղել, Կարապետյանը խոսել է Սերժ Սարգսյանի անունից. #Ուղիղ
Հեչ չնեղվես, հրապարակելու եմ, նաև քո գրած մի նամակ եմ մեջը դնելու․ Փաշինյանն արձագանքել է Սերժ Սարգսյանին
Եթե մեկ կուսակցությամբ կամ կոալիցիայով մեծամասնություն չձևավորվեց, կլինի երկրորդ ընտրություն. Գալյան