Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում՝ ինքնաթիռի դռների մոտ։
Օդանավակայանում նրան դիմավորելու էին եկել հարազատները, մտերիմներն ու աջակիցները։ Օդանավակայանում նաև մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացված։
Հիշեցնենք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Դատավորը վերացրել է նաև խափանման միջոց գրավը և կիրառել կալանք:
Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. իշխանափոխության օրերին խախտել է հասարակական կարգն ու բռնություն գործադրել ցուցարարների նկատմամբ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ Դ. Համբարձումյանը դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը:
Այն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել նույն օրը Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։






Բաց մի թողեք
Ալեքսանդր Կոչուբաևի կալանքը փոխվեց, նրա կինը վերակենդանացման բաժանմունքում է
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխվեց
Նիկողայոս Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակից գողացել են «Chevrolet»-ի կողային հայելիների ապակիները