Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Բալիքեսիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժած քաղաքացիներին։
«Մաղթում եմ արագ ապաքինում և աջակցություն մեր քաղաքացիներին, ովքեր տուժել են Բալիքեսիր նահանգի Սընդըրգը շրջանում տեղի ունեցած երկրաշարժից, որը զգացվել է նաև հարևան շրջաններում։
Մեր արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) և այլ համապատասխան գերատեսչությունները շարունակում են մանրակրկիտ ուսումնասիրություններ և ստուգումներ անցկացնել տեղում։ Մենք նաև ուշադիր հետևում ենք գործընթացին։ Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին բոլոր աղետներից», – ասել է Էրդողանը սոցիալական ցանցերում իր գրառման մեջ։
Սոցիալական ցանցերում հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի Բալիքեսիր նահանգի Սընդըրգը շրջանում երկրաշարժի հետևանքով ավերվել են շենքեր։
ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ:
Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումները զգացվել են մի քանի նահանգներում, այդ թվում՝ Ստամբուլում և Իզմիրում։
Ըստ տեղի ԶԼՄ-ների, ստորգետնյա ցնցումների հետևանքով Ստամբուլում ջահերը տատանվել են, իսկ պատուհանները՝ երերացել։






Բաց մի թողեք
Նախկին կանցլերն ընդդեմ գործողի
Թրամփը հայտարարել է, որ «սիրում է պատերազմներ դադարեցնել»
Վրաստանում զանգվածային ձերբակալություններ են