ՆԳՆ-ից հայտնում են՝ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են․
«ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։
Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին և երեխայի ընտանիքի հոգեբանական վիճակին։
Կոչ ենք անում հարգել ընտանիքի հույզերը և խուսափել չճշտված տեղեկություններ տարածելուց։
Հետևե՛ք միայն պաշտոնական տեղեկատվությանը, անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»։


Բաց մի թողեք
Երբ կլինեն նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը, ինչ է լինելու հների հետ
Քանի ավտոմեքենա կա Հայաստանում
Մանրամասներ՝ ինչու են խուզարկել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատասենյակը