Նոյեմբերի 18-ին լրանում է ՀԷՑ-ի դեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հարուցած վարույթի ժամկետը, որից հետո ՀԾԿՀ-ն պետք է որոշում կայացնի՝ զրկե՞լ ՀԷՑ-ին լիցենզիայից, թե՞ այլ լուծում գտնել. վարույթի եռամսյա ժամկետը, հիշեցնենք, մեկ ամսով երկարացվել է, երկարաձգելու նոր հնարավորություն այլեւս չկա։
ՀԾԿՀ ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը երեկ պարզաբանեց, որ ժամկետը լրանալուց հետո 3 լուծում կարող է տրվել՝ վարույթը կարճել, նկատողություն տալ սեփականատիրոջը եւ լիցենզիայից զրկել։
Թե որ տարբերակն է Հանձնաժողովն ընտրելու ավելի քան 3 ամսվա ուսումնասիրություններից հետո, Մեսրոպյանն ասաց, թե իբր առայժմ հայտնի չէ, վարույթի ավարտից հետո նոր կհասկանան, սակայն պարզ է, որ ինքը չէ որոշողը, եւ Նիկոլ Փաշինյանն ինչ հրահանգի, նա էլ անելու է։ Եվ քանի որ առաջին եւ երկրորդ տարբերակների դեպքում ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը պետք է գնա տուն, ապա կարելի է չկասկածել, որ ընտրելու են երրորդ տարբերակը՝ լիցենզիան լուծարելը։
Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀԾԿՀ-ում մտադիր են մինչեւ նոյեմբերի 18-ը գաղտագողի զրկել ՀԷՑ-ին լիցենզիայից՝ առանց լայն քննարկման, առանց լուսաբանման: Լիցենզիայից զրկելու որոշումը կայացնում է ՀԾԿՀ-ն՝ ձայների մեծամասնությամբ։
Մեսրոպյանը երեկ անցանկալի հարցերին ի պատասխան հիշեցնում էր ՀԷՑ-ի վերաբերյալ վարույթը եւ ասում` քանի դեռ այն կա, ինքը չի կարող կարծիք հայտնել, դիցուք՝ ինչու չկատարեցին արբիտրաժային դատարանի որոշումը եւ չկասեցրին Ռոմանոս Պետրոսյանի լիազորությունները։
Կամ` արդյո՞ք իրավունք ունի Ռոմանոս Պետրոսյանը վարույթի ընթացքում քաղաքական հայտարարություններ անել, կադրային ջարդ՝ մասնաճյուղերում ՔՊ-ականներ նշանակելով։
Մեսրոպյանն ակնհայտ դյուրագրգիռ էր, բորբոքվում էր այս հարցերից, թեպետ վստահեցրեց, որ դյուրագրգիռ չէ եւ համաձայն չէ մեր դիտարկման հետ, որ քաղաքական գործընթաց է, ինքն էլ՝ հլու-հնազանդ կատարող։






Բաց մի թողեք
Վաղը մենք մի անգամ էլ կդիմենք ՀԾԿ հանձնաժողով` իջեցրո՛ւ սակագինը պրն. Մեսրոպյան
ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել տարեվերջին, միայն թե ընդդիմության ասածով չլինի
Բանկային համակարգո՞ւմ էլ է «բարդակ» տիրում