Նկարում Մեդովկա գյուղն է` 250 բնակչով: Ունի 6 առաջին դասարանցի:
Պետությունը 2 մլն ԱՄՆ դոլար վարկով նոր դպրոց է կառուցել: Տարեկան էլ 120.000$ տալիս է վարկի տոկոսի համար:

Գյուղում աշխատատեղ ունեն 15 տղամարդ: 60 տղամարդ էլ արտագնա աշխատանքի են և իրենց ընտանիքներին տեղափոխում են Ռուսաստան: Գյուղը լրիվ դատարկվում է:
Հիմա հարց – 2 մլն $-ով ճիշտ չէ՞ր կառուցել արտադրություն և լիովին լուծել գյուղում աշխատանքի հարցը, որ մարդիկ մնային իրենց ընտանիքների գլխին, և գյուղը անհետացումից փրկվեր:
Իսկ եղած դպրոցը կարելի էր լավ վերանորոգել ուղղակի այդ գումարից 10 անգամ քիչ գումարով ու ոչ վարկի հաշվին:
Այսօր դպրոցը կառուցված է, բայց մարդիկ էլի գնում են, որովհետև ապրուստի տարբերակ չկա:
Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Բաց մի թողեք
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները․ «Վեոլիա Ջուր»
Արտառոց դեպք՝ Արմավիրում, սկեսրայրը հայտնել է, որ հարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախել
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում, կամրջի տակ առաջացած «մինի լճակը» իսկական պատուհաս էր վարորդների համար․ Լուսանկար