Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ուղևորային սահմանի բացումը մնում է երկկողմ հարաբերությունների հիմնական հարցերից մեկը։
Արտգործնախարարի խոսքով՝ այս հարցը բարձրացվել է բոլոր մակարդակներում վերջին մեկ տարվա ընթացքում՝ երկու երկրների նախագահների հանդիպումների, արտաքին գործերի նախարարների բանակցությունների և պաշտոնյաների միջև այլ շփումների ժամանակ։
Ինչպես նշել է Արաղչին Ադրբեջանը պնդում է, որ իր բոլոր սահմանները մնում են փակ, և դա վերաբերում է ոչ միայն Իրանին։
Սակայն, ըստ իրանցի դիվանագետի, Բաքուն խոստացել է վերանայել իրավիճակը, և Թեհրանը շարունակում է սպասել համապատասխան գործողությունների։

Բաց մի թողեք
Արևմտյան երկրները տեսնում են Երրորդ համաշխարհային պատերազմի մոտալուտ լինելը
ՆԱՏՕ-ի նախարարները պնդում են, որ Ուկրաինան գերակա խնդիր է Արկտիկայում ակտիվության մեկնարկից հետո
Ֆրանսիան պատրաստվում է բախվել Գերմանիայի և Իտալիայի հետ, քանի որ ԵՄ առաջնորդները ձգտում են տնտեսական խթանման