30/10/2025

Սամվել Կարապետյանի մասնակցությունը անգնահատելի է, իսկ չաջակցելն իմ անձնական հարցն է․ Հովիկ Աբրահամյան

ՀՀ նախկին ԱԺ նախագահ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ «Սամվել Կարապետյանի մասնակցությունը մեր երկրի կայացման գործում անգնահատելի է, նա բազմաթիվ հարցերով, անկախության օրից սկսած, իր նպաստն է ունեցել մեր երկրի զարգացման գործում»։

Հարցին, թե ինչո՞ւ չի մասկացում ի աջակցություն Սամվել Կարապետյանի հանրահավաքներին, նախկին վարչապետը չցանկացավ մեկնաբանել․ «Դա իմ անձնական հարցն է»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին իրավապահները ձերբակալեցին, իսկ դատարանը հետո կալանավորեց խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին սահմանադրական կարգի տապալման կոչի մեղադրանքով միայն այն բանի համար, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, հարցազրույցում ասել էր, որ «մեր ձևով կմիջամտենք» խնդրին, եթե քաղաքական գործիչները չկարողանան իրականացնել այդ գործառույթը։