Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ մոտ ժամանակում կհրապարակվի հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթիվը։
Հրապարակ թերթը գրել է․ Նրա խոսքով՝ ադրբեջանցի գործընկերոջ՝ Շահին Մուստաֆաևի հետ պարբերական աշխատանքային շփումներ են տեղի ունենում։
Պատասխանելով սահմանազատման ընթացքի և օգոստոսի 8-ի համաձայնագրի ազդեցության վերաբերյալ հարցին՝ Գրիգորյանը նշեց, որ այդ պայմանագիրը նոր խթան է տվել գործընթացի շարունակությանը։
Նրա խոսքով՝ այժմ քննարկումները ավելի կոնկրետ բնույթ են ստացել․ պարզվում է, թե ենթակառուցվածքներն ինչ դիրք կունենան և որ հատվածներն են ենթակա սահմանազատման։
Սա, ըստ փոխվարչապետի, անհրաժեշտ է նաև նախագծային աշխատանքների իրականացման համար։
Գրիգորյանը ընդգծեց, որ թեև գործընթացները փոխկապակցված են, Հայաստանի կողմից սահմանազատման աշխատանքները շարունակվելու են առանձին՝ պետական շահերից ելնելով։

Բաց մի թողեք
Մտածել են՝ գլուխները կպրծացնեն, բայց սխալվել են
Կորցրել է մեր վստահությունը
ՔՊ-ի համակիրների համար մեկ է