Այսօր լրանում է ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայության կազմավորման 25 ամյակը: Եկեղեցում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997թ. նոյեմբերի 13-ին, Գարեգին Ա կաթողիկոսի և ՊՆ Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այդ ժամանակից սկսած՝ զորամասերում ծառայություն են մատուցում նաեւ քահանաները՝ զինվորներին հասու դարձնելով հոգեւոր կյանքին։
Այդ առիթով Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր վաղ առավոտյան պատարագ է մատուցվելու, որին բանակի հոգեւոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանի գլխավորությամբ այլ հոգեւորականներ էլ են մասնակցելու։ Սակայն մինչեւ երեկ պարզ չէր՝ արդյոք այդ պատարագին մասնակցելո՞ւ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը կարգալույծ արված քահանայի կողմից Հովհաննավանքում մատուցվող պատարագին մասնակցել էր եւ ծնկաչոք հաղորդություն ստացել նրանից:
Մեզ պատմեցին, որ բանակում հոգեւոր ծառայություն մատուցող քահանաները Քանաքեռի եկեղեցում պարբերաբար պատարագ են մատուցում եւ բազմիցս հրավիրել են նախարարին, բայց նա երբեք չի մասնակցել։






Բաց մի թողեք
Ցանկացած մեկին էլ, որը եկեղեցու օրենք է խախտել, կարող են կարգալույծ անել` առանց որեւիցե ժողովի. Տեր Նշան
Սփյուռքը դժգոհ է Արամ Ա-ի կրավորական կեցվածքից
ԱԱԾ-ն անգամ ծառահատումներով է զբաղվում