Առողջապահության նախարարությունում երեկ երկրորդ անգամ տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի ընտրությունը եւ միակ թեկնածու ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր, ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանը բավարար ձայներ է ստացել՝ տնօրեն դառնալու մրցույթում:
Հիշեցնենք, որ ամիսուկես առաջ առաջին մրցույթն էր, սակայն ըստ լուրերի՝ առողջապահության նախարարի ջանքերով՝ Զեյնալյանը կտրվեց, կտրվեց նաեւ իր մրցակից Նարեկ Վանեսյանը։ Զեյնալյանը տնօրենի պաշտոնում կնշանակվի եռօրյա ժամկետում։
Հիշեցնենք, նա Փաշինյանի հորդորով դեկտեմբերին հրաժարվել էր մանդատից, ամիսներ անց ԲԿ տնօրենի պաշտոնակատար նշանակվեց։

Բաց մի թողեք
Լեհաստանի կառավարությունը քվեարկում է աբորտի օրենքները մեղմացնելու օգտին՝ մարտահրավեր նետելով պահպանողական նախագահին
Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում, 3 ամսական աղջնակ է կյանքից հեռացել
Դեղերի գները կնվազե՞ն