Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովում հաջողությամբ ընդունելուց հետո իշխանությունը պատրաստվում է անցնել 2026 թվականի նախընտրական ծրագրի մշակմանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բանն այն է, որ ամբողջ կառավարական համակարգը, ներառյալ տարբեր գերատեսչություններ, այս օրերին զբաղված են նախընտրական ծրագրեր կազմելով։ Հանձնարարված է, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է ներկայացնի իր ոլորտի համար «սուպեր ծրագիր»՝ 2026 թվականի համար։
Նոյեմբերի 22-ին նախատեսվում է կառավարությունում ընդհանուր հավաք, որի ընթացքում տարբեր ոլորտի ղեկավարներ պետք է ներկայացնեն իրենց գաղափարները, թե ով ինչ մտքի թռիչք ունի, ինչ պետք է խոստանան հանրությանը, որ կարողանան ձայներ հավաքել:
Նախընտրական ծրագրի մշակման գործընթացը համակարգում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով վերջերս ՔՊ նախընտրական շտապի պետ «կարգեց» կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, որին ամենաշատն է վստահում թիմում»։

Բաց մի թողեք
Ջուջեւանցիները կդիմե՞ն Շահին Մուստաֆաևին
Այն, ինչ կատարվում է այս պահին Armat Media-ի խմբագրությունում` ազատ խոսքի դեմ արշավ է. Լուսանկար
Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասում եմ. Լուսանկար