«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով FIP-ի հրապարակումներից մեկի տեսապատճենը:
«Հիբրիդային պատերազմը պոզով-պոչով չի լինում շարքից.
Օրեր առաջ տարածվեց թուրքական լրատվամիջոցի գրած սուտ տեղեկությունը, թե Հայաստանում մզկիթներ են կառուցվելու։
Այս «ցնցող» լուրը (կարելի է կարծել Հայաստանում չկա մզկիթ) կայծակնային արագությամբ տարածվեց հայաստանյան որոշ լրատվամիջոցներում և ռուսական տելեգրամյան ալիքներում, մինչդեռ FIP-ը (Փաստերի ստուգման հարթակ) շատ կարևոր գործ արեց՝ բացահայտելով կեղծիքի հեղինակ թուրք լրագրողին, թուրքական տվյալ լրատվամիջոցը, որն արդեն հայտնի ռուսական ապատեղեկատվական գործիքներից մեկն է, ու սա ապացուցել էին նախկինում նաև եվրոպացի գործընկերները։
Բայց այստեղ, իհարկե, առավել մտահոգիչը ԹՈՒՐՔ-ՌՈՒՍԱԿԱՆ համատեղ ապատեղեկատվական օպերացիայի փաստը չէ, սա լինելու է դեռ շատ, այլ այն, որ ռուսաթուրքական տեղեկատվական պատերազմի զենք ու գործիք դառնում են հայաստանյան մեդիաներն ու որոշ ընդդիմադիրներ։
Չնայած երևի բոլորովին պատահական չէ, որ նույն այդ թուրք լրագրողը պարբերաբար անդրադառնում ու փառաբանում է որոշ ընդդիմադիրների, անգամ հոդված է գրել ու հույս հայտնել, թե արդյոք Հայաստանում նորից կծնվի՞ Սասունցի Դավիթ (նկարը ստորև)։
Այս նոր տեսակի պատերազմի դեմ պատրաստ չենք, ու սա խիստ վտանգավոր է։
Մի՛ դարձեք հիբրիդային պատերազմի զենք մեր ներսում»,- գրել է Աբրահամյանը՝ տեղադրելով հրապարակման հղումը:







Բաց մի թողեք
Հայաստանի բնակչության 2/3-ը չի հավատում, որ Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր է
Պետք է էապես նվազեցնել սխալ և չհաշվարկված մտքերի տարածումը ոչ իշխանական համակարգերից
Փաշինյանն իրեն դրել է Ադրբեջանի ղեկավարի ափի մեջ. Տաթևիկ Հայրապետյան