Փաստ է, որ 2025թ. մայիսի վերջից ծայր առած՝ մեր Մայր եկեղեցու նկատմամբ նիկոլական հարձակումը կա՛մ ուղիղ հրահանգված է, կա՛մ առնվազն խրախուսված է ադրբեջանից։
Փաստ է, որ Մայր Աթոռի դեմ գործարկվել է ռեպրեսիվ ողջ զինանոցը՝ բանտարկություններից մինչև տեղեկատվական ահաբեկչություն։
Փաստ է, որ «բլից-կրիգ»-ով Մայր Աթոռը գրավելու ծրագրի տապալումից հետո գերագույն դավաճանը հոկտեմբեր ամսից անցել է ավելի «սմարթ» մեթոդների կիրառման։
Այս պայմաններում Մայր Աթոռի դեմ ադրբեջանա-նիկոլական ուժերի սանձազերծած պատերազմում ռեժիմի հետ ցանկացած համագործակցություն ոչ այլ ինչ է, քան հանցակցություն՝ անկախ այդ գործակցության պատճառներից։
Ես այսպե՛ս եմ տեսնում իրավիճակը։ Մնացածը դատարկ բառեր են։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Անգամ «Կրթվելը նորաձեւ է» շարժումը կիսատ թողեց
Նախարարը բացահայտորեն ստում է։ Ստելը հենց այն պարտադիր պայմանն է, որով դու կարող ես համալրել իշխանության շարքերը
Մի օր էլ Սուպեր Սաքո կարող է հնչել եկեղեցում, անմեղսունակներ