Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գրությամբ դիմել է ԱԱԾ մեկուսարանի պետ Ռոբերտ Թամարյանին՝ խնդրելով իրեն տեղափոխել ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Բագրատ սրբազանի եւ Միքայել սրբազանի խուց, որպեսզի ձերբակալված սրբազանների հետ կրի կալանքը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սակայն «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հաստատության ղեկավար կազմը մերժել է նրա դիմումը։
Նշենք, որ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցվել է չորս քրեական գործ՝ երկու կոռուպցիոն բնույթի, իսկ մյուս երկու գործերը վերաբերում են նրա կողմից հրապարակային հնչեցված արտահայտություններին»։

Բաց մի թողեք
Հայաստանում ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, եւ ընտրություններով չես կարող իշխանություն փոխել
Մենք երկաթը սառն ենք ծեծում
Գնել Սանոսյանը Ամուլսարից մոտ 8.7 մլն դրամ աշխատավարձ է ստանում