02/12/2025

Մայր Աթոռը պատրաստվում է արձագանքել այդ հայտարարությանը, շուտով դրա վերաբերյալ հաղորդագրություն կտարածվի

Այսօր 9 եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը, որը ՔՊ-ականներն ակտիվորեն տարածում են, մեծ աղմուկ առաջացրեց։

Միայն Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Քարամյանը պատասխանեց մեր զանգին, լսեց հարցը եւ ասաց՝ ասելիք չունի։

Մյուս եպիսկոպոսները ոչ միայն մեր, այլեւ Մայր Աթոռի գրասենյակի զանգերին չեն պատասխանում եւ պարզ չէ՝ դա իրական հայտարարություն է, թե կեղծված է, երբ են այն ստորագրել, եթե ընդամենը մեկ օր առաջ Եպիսկոպոսաց ժողովում բոլորովին այլ հայտարարություն են կազմել ու տարածել։

Արշակ սրբազանն էլ պատասխանելով լրագրողի հարցին, ասել էր, որ ինքը չի կարող մեկնաբանել, քանի դեռ չի համոզվել, որ նման հայտարարությունը իրական է եւ ստորագրողներն էլ եպիսկոպոսներն են։

Մենք տեղեկացանք, որ այնուամենայնիվ Մայր Աթոռը պատրաստվում է արձագանքել այդ հայտարարությանը եւ շուտով դրա վերաբերյալ հաղորդագրություն կտարածվի։

Եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է, այս մասին գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Մի շարք տեղեկություններ և պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Այս առնչությամբ անհրաժեշտ քննարկումներից հետո լուսաբանություններ կտրվեն», – գրել է նա։