Արամ Աբրահամյանի «Ջրբաժան» հաղորդման հյուր Արմեն Դարբինյանի կարծիքով՝ մեր պետության հիմքում պետք է դրված լինեին քրիստոնեությունը, Մեսրոպ Մաշտոցը, Հովհաննես Թումանյանը, Կոմիտասը, Ալեքսանդր Թամանյանը, Ռուբեն Սևակը: Ուրիշների համար նախընտրելի է կարող են լինել Մխիթար Գոշը, Թորոս Ռոսլինը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Արշիլ Գորկին կամ նույնիսկ Վիլյամ Սարոյանը, ում մենք համառորեն «հայ գրող» ենք ճանաչում:
Ուշագրավն այն է, որ հայ պետականության, այսպես ասած, ազգային-հոգևոր հիմքերի գերակայության մասին խոսում է Հայաստանի նախկին վարչապետը: Ճիշտ է, նա այդ պաշտոնն զբաղեցրել է հազիվ մեկ տարի, բայց դա բախտորոշ, անցումային, ինչ-որ իմաստով հեղաբեկումնային շրջան էր, երբ ՀՀՇ-ն իշխանությունը զիջում էր ազգային-հայրենասիրական ուժերին, և ձևավորվում էր պետական նոր գաղափարախոսություն, որի հիմքում ոչ թե քրիստոնեությունը, Մեսրոպ Մաշտոցը և Հովհաննսես Թումանյանն ու Կոմիտասն էին, այլ «Հուռա, հուռա, հուռա, քաջ Նժդեհի թուրը շողշողա»-ն և «Երթանք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան»-ը:
Գուցե Արմեն Դարբինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել այդ գաղափարախոսության հետ անհաշտ լինելու հանգամանքո՞վ: Հնարավոր է, բայց այդ մասին Հայաստանի հանրությունը չի իմացել, ոչ ոք նրան չի ասել, որ մենք քրիստոնյա, Մաշտոց, Թումանյան, Կոմիտաս ծնած ազգ ենք, մեր կեցության, կենսափիլիսոփայության «խարիսխը» հանդուրժողականությունն է, քաղաքակրթական պահպանողականությունը, որի վրա պիտի կառուցվի Հայաստանի պետականությունը:
Հարցազրույցի ամենասկզբից Արմեն Դարբինյանը ցիտում է Նոդար Դումբաձեի այն միտքը, որ աշխարհում մարդու գլխավոր առաքելությունը ոչ թե իրեն, այլ ուրիշներին բարձրացնելն է: Կարելի է այնպես հասկանալ, որ նա Հայաստանի իշխող քաղաքական դասի կրթվածությունը կամ էրուդիցիան կասկածելի է, անշուշտ:
Բայց նախ մենք չգիտենք, թե ՔՊ-ականներն ի՞նչ գրականություն են կարդում, երկրորդ՝ նրանք կյանք են մտել «Հուռա, հուռա, հուռա, քաջ Նժդեհի թուրը շողշողա» երգի հնչյունների ներքո, երբ Հայաստանի իշխանական վերնախավում եթե Նոդար Դումբաձեի անունը տայիր, քեզ կնայեին որպես այլմոլորակայինի:
Շատ մեծ առաջընթաց է, որ Հայաստանի նախկին վարչապետը խոսում է պետականության ազգային-հոգևոր հիմքերի գերակայությունից, սքանչելի է, երբ նա Նոդար Դումբաձե է ցիտում:
Բայց հարց է, թե այդ «տեսությունը» քաղաքական ի՞նչ «արտապատկերում» ունի կամ կարող է ունենալ: Արմեն Դարբինյանը գրեթե քառորդ դար է՝ Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր է: Այդ բուհի շրջանավարտները Հայաստանի պետականության հիմքերի նրա տեսությա՞ն, թե՞ «հայ ժողովուրդը ֆիզիկական գոյությամբ ընդմիշտ պարտական է Ռուսաստանին» մանրտրայի կրող են:
Գրականագիտական տեսակետ կա, որ Վահան Տերյանի «Չեմ դավաճանի ես իմ Նվարդին» բանաստեղծությունը Մաքսիմ Գորկու հորդորի՝ ռուսերեն գրել, պատասխանն է:






Բաց մի թողեք
Պուտինն աչք ունի անգամ Արևելյան Եվրոպայի վրա, ատամները ջարդել է պետք
Թափանցիկ ակնարկ է, որ ՌԴ ահաբեկիչները կարող են «հայտնվել Կենտրոնական Ասիայում և Կովկասում»
Ռուսաստանը բացահայտում է, որ իրականում TRIPP-ի հեղինակն ինքն է ու, ցավոք, վերադառնում է Սյունիք