02/12/2025

Սուրբ Բագարատ եպիսկոպոսի օրը նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անվանակոչության օրն է

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Եկեղեցական օրացույցով այսօր Սուրբ Կղեմա հայրապետի և Սուրբ Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի տոնն է:

Ս. Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսը Սիլիկիայի լուսավորիչն է: Աշակերտել է Ս. Պետրոս առաքյալին, որն էլ նրան ձեռնադրելով ուղարկել է Սիլիկիա:

Նա դարձել է Տոռոմենա քաղաքի եպիսկոպոսը և իր քարոզչության շնորհիվ վերացրել կռապաշտությունը:

Սակայն քաղաքի մեծատուններից մեկը, որ համոզված հեթանոս էր, մի օր, Ս. Բագարատի առանձնական աղոթքի պահին, սրախողխող է անում նրան: Քաղաքապետը պատժում է չարագործին, իսկ սրբի մարմինը մեծ պատիվներով ամփոփում տապանի մեջ` «որպեսզի բարեխոս և օգնական լինի բոլորի համար»:

Սուրբ Բագարատ եպիսկոպոսի օրը նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անվանակոչության օրն է:

Արևշատություն, առողջություն և օր առաջ ազատություն մաղթենք մեր սիրելի Սրբազան Հորը»: