02/12/2025

Շնորհակալություն Հովհաննես Իշխանյանին՝ իր սկզբունքին դիրքորոշման համար․ Տեսանյութ

Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր պատարագի ժամանակ կրկին չի հնչել Վեհափառ Հայրապետի անունը, ինչը միշտ՝ պատմության մեջ, մշտապես հնչել է, հատուկ աղոթքի հատված կա Հայ առաքելական եկեղեցու հայրապետի անվան շուրջ։

Փախարենը ՀՀ արժանապատիվ քաղաքացիներն են հնչեցրել, որի արդյունքում Հովհաննես Իշխանյանը և Հայկ Դորունցը բերման են ենթարկվել ու տարվել ոստիկանություն։

Թերևս, եթե Ալլահշուքյուր Փաշազադեի անունը հնչեցվեր, ոչինչ էլ չէր լինի, հը? Այսպես որ շարունակենք շուտով ազգովի կաղոթենք նրա հարատևության ու առողջության համար։

Շնորհակալություն Հովհաննես Իշխանյանին՝ իր սկզբունքին դիրքորոշման ու իր ազգանվանը հավատարիմ լինելու համար:

Տեսանյութն՝ այստեղ

Հ․Գ․ Սակայն Իշխանյանին ոստիկանական բաժանմունք չեն տարել, այլ բաց են թողել ճանապարհին՝ Մայր Հայաստան արձանի մոտ, իսկ Դորունցին Հաղթանակ զբոսայգու մուտքի մոտ։ Ոստիկանությունը նրանց չի ներկայացրել ինչ հիմքով են տանում, միայն նշել են, որ հեռացրել են դեպքի վայրից։

Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից